Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Դավիթ Քոչարյանը դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից

Դավիթ Քոչարյանը դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից
23.02.2015 | 12:54

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը դուրս է եկել խմբակցությունից:
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ, հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»՝ գրել է Հրազդանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը իր հայտարարության մեջ:
ԲՀԿ-ից դուրս են եկել ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը և Արագած Ախոյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը հրաժարվել է մանդատից: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 31.05.2012-ին ուներ 35 պատգամավոր:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ